Իտալերենը փոխարինել է ֆրանսերենին՝ որպես աշխարհի ամենագրավիչ լեզուն, գրում է Daily Mail-ը՝ հղում անելով Babbel լեզուների ուսուցման հարթակի կողմից անցկացված նոր հարցմանը։
ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Իտալիայից եւ Գերմանիայից 6000 հարցվածներ նշել են, թե որ լեզուներն են համարվում «ամենասեքսուալը», «ամենառոմանտիկը» եւ «ամենակրքոտը»: Առաջին տեղը զբաղեցրել է իտալերենը։
«Իտալերենի որոշ առանձնահատկություններ նպաստում են դրա գրավչությանը»,-Daily Mail-ի հետ զրույցում բացատրել է Babbel-ի լեզվի ուսուցչուհի Նոել Վուլֆը: Խոսակցական իտալերենով ձայների բարձրացումն ու իջեցումը կարող է երաժշտական հնչողություն ստեղծել, որը որոշ մարդկանց համար գայթակղիչ եւ գրավիչ է թվում»,-ասել է Վուլֆը,-«Որոշ հնչյունական առանձնահատկություններ, ինչպիսին է «r» հնչյունի պտտումը, կարող են առանձնահատուկ երանգ հաղորդել իտալարենին»:
Գերմաներենը հաղթել է «ամենաուղիղ լեզու» անվանակարգում, իսկ բրիտանական անգլերենը ճանաչվել է «ամենաքաղաքավարի» լեզուն: