Աշխատանքի քայլելով գնացող մարդկանց սրտի կաթվածի ռիսկը ցածր է. EJPH
Advertisement 1000 x 90

Աշխատանքի քայլելով գնացող մարդկանց սրտի կաթվածի ռիսկը ցածր է. EJPH

Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ այն մարդկանց մոտ, ովքեր քայլելով են գնում աշխատանքի, սրտի կաթվածի և սրտի ու անոթային այլ հիվանդությունների ռիսկը ցածր է: Հետազոտության արդյունքները հրապարակվել են European Journal of Public Health (EJPH) ամսագրում:

Գիտնականները տեղեկություններ են հավաքել ավելի քան վեց հազար կամավորների առողջության և շարժման սովորությունների մասին։ Արյան նմուշներ են վերցվել նաև C-ռեակտիվ սպիտակուցի (CRP) մակարդակը չափելու համար: Սա բորբոքման, նեկրոզի և տարբեր վնասվածքների հետևանքով հյուսվածքների վնասման առավել տեղեկատվական ցուցանիշն է: Առողջ մարդու արյան մեջ այս սպիտակուցը բացակայում է կամ հայտնաբերվում է նվազագույն քանակությամբ։

Պարզվել է, որ այն հետազոտվողները, ովքեր օրական մոտ 15 րոպե քայլել են, ունեցել են CRP-ի 7%-ով ավելի ցածր մակարդակ, քան նրանք, ովքեր աշխատանքի են գնացել մեքենայով կամ հասարակական տրանսպորտով: Նրանք, ովքեր քայլել են օրական 45 րոպե (20 րոպեից մի փոքր ավելի մինչև աշխատանքի և նույնքան էլ՝ տուն), ունեին գրեթե 18%-ով ավելի ցածր C- ռեակտիվ սպիտակուցի կոնցենտրացիա։

Գիտնականները նշել են, որ այս ցուցանիշի նվազումը սերտորեն կապված է սիրտ-անոթային համակարգի առողջության հետ. ամենօրյա ոտքով աշխատանքի գնալը կարող է նվազեցնել սրտի կաթվածի, ինսուլտի, հիպերտոնիայի և այլ հիվանդությունների ռիսկը։