Louis Vuitton-ը թողարկել է LV Diamonds-ի նոր հավաքածուն։ Շարքում ընդգծված է կենտրոնական LV Monogram Star ադամանդը, որը ոգեշնչված է բրենդի ֆիրմային՝ ծաղկային մոնոգրամի դիզայնով:
Louis Vuitton-ի նոր՝ LV Diamonds հավաքածուի առանձնահատկությունը նրանում է, որ այն թույլ է տալիս հաճախորդներին տեսնել իրենց քարերի մշակման հերթականությունը, ներառյալ քարհանքը, դասակարգումը, փայլեցումը եւ ամրացումը: Բացի քայլերին հետեւելուց, դրանք կրողները կունենան նաեւ իրենց ադամանդների ամշակ վիճակի տեսանյութը:
Louis Vuitton-ի հավաստագրերը մշակվել են հինգ տարվա ընթացքում՝ LV Monogram Star ադամանդի ձեւվածքի հետ համատեղ, որը սկզբում օգտագործվել է անհատական դիզայնում, իսկ ավելի ուշ՝ 2021 թվականին, ներկայացվել է բարձր զարդերի մեջ:
Vuitton-ի ձեւվածքը ճանաչվել է նաեւ Ամերիկայի գեմոլոգիական ինստիտուտի կողմից, ինչը նշանակում է, որ այն կհայտնվի Vuitton-ի զարդերին ուղեկցող GIA վկայականների վրա:
Կառուցվածքը ներշնչված է 1896 թվականին George Vuitton-ի կողմից հորինված ծաղկային մոնոգրամից:
Բրենդն ասում է, որ LV Monogram Star-ն ունի 53 եզր եւ չորս թերթիկ, եւ կտրվածքի արդյունքում ստացվում են թանկարժեք քարեր, որոնք 20 տոկոսով ավելի մեծ են, քան նույն չափի ավանդական կտրվածքով քարերը:
LV Diamonds նուրբ զարդերի հավաքածուի գները սկսվում են 1000 եվրոյից եւ հասնում մինչեւ վեց նշանոց թվի: