Բարսելոնայի գլոբալ առողջապահության ինստիտուտի (ISGlobal) գիտնականները նշել են, որ մինչեւ առավոտյան ժամը ութը նախաճաշելը նվազեցնում է դիաբետի առաջացման վտանգը 59 տոկոսով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Epidemiology-ում (IJE)։ Հետազոտությանը մասնակցել է 103 312 կամավորական, որոնց մեծ մասը (79 տոկոս)՝ կանայք։ Փորձարկվողները պատմել են իրենց օրակարգի, սննդային եւ վարքային սովորությունների մասին, ինչպես նաեւ տրամադրել են տեղեկություն այն մասին, թե ինչ են կերել եւ խմել հետազոտությունն սկսվելուց առաջ երեք օրվա ընթացքում։ Այնուհետեւ սկսվել է մասնակիցներին հետեւելու փուլը, որը տեւել է մոտ յոթ տարի։
Հետազոտության ընթացքում գրանցվել է երկրորդ տեսակի դիաբետի 963 նոր դեպք։ Այդ հիվանդության առաջացման հաճախակիությունը զգալիորեն բարձր է եղել այն մարդկանց շրջանում, որոնք կանոնավորապես նախաճաշել են առավոտյան ժամը իննից հետո։ Ամենայն հավանականությամբ, բանն այն է, որ արթնանալուց հետո ուտելու անհրաժեշտությունը պայմանավորված է մարդու ցիրկադային ռիթմերով։ Դրանք տարբեր կենսաբանական պրոցեսների ցիկլիկ տատանումներ են՝ կապված ցերեկվա եւ գիշերվա հերթագայության հետ։
Այդ կենսառիթմերի խանգարումը (նախաճաշի բացակայությունը) կարող է օրգանիզմում գլյուկոզայի, ինսուլինի եւ լիպիդների մակարդակի վերահսկման վատթարացման պատճառ դառնալ։