
Այս կիրակի օրը կայանալիք Սուպերգավաթի (Super Bowl) գովազդային ծախսերը հասել են ռեկորդային մակարդակի և մի շարք խոշոր ընկերություններ նախատեսում են իրենց արտադրանքը ներկայացնել միլիոնավոր հեռուստադիտողների առաջ:
NFL-ի տարվա ամենամեծ խաղին 30 վայրկյան տևողությամբ գովազդի միջին արժեքը կազմում է 7 միլիոն դոլար, հաղորդում է The New York Times-ը՝ հավելելով, որ մեկ տասնամյակ առաջ նույն ժամանակահատվածի միջին արժեքը կազմում էր 4 միլիոն դոլար:
Անցյալ տարի գովազդների մեծ մասը վաճառվել է 6-7 միլիոն դոլարով, հայտնում է Associated Press-ը:
Այս տարվա Super Bowl-ի ակնկալիքները հատկապես մեծ են՝ հաշվի առնելով Կանզաս Սիթիի խաղացող Թրևիս Քելսիի եւ մեգաաստղ Թեյլոր Սվիֆթի հարաբերությունների շուրջ աղմուկը: