Christie’s աճուրդի տունը վաճառքի կհանի Էլթոն Ջոնի անձնական իրերը։
«Սըր Էլթոն Ջոնի հավաքածուն. Հաջողություն Փիչթրի Ռոուդ»-ը ներառում է բազմաթիվ հետաքրքիր իրեր Ջոնի՝ Ատլանտայի տնից, այդ թվում՝ աստղի անձնական զգեստապահարանից կոստյումներ, իրեր նրա ոսկերչական խանութից եւ ժամացույցների հավաքածուներ, ինչպես նաեւ՝ այնպիսի հեղինակների կարեւոր լուսանկարչական աշխատանքներ, ինչպիսիք են Ռիչարդ Ավեդոնը, Դայան Արբուսը եւ Իրվինգ Փենը:
Խնամքով մշակված այս հավաքածուն լեգենդար երաժշտի յուրահատուկ ճաշակի համապարփակ ցուցադրությունն է՝ հարգանքի տուրք արվեստի եւ դիզայնի ոլորտներում Էլթոն Ջոնի գեղագիտության բազմակի կողմերին»,-ասվում է պաշտոնական մամուլի հաղորդագրությունում:
Մոտ 1000 իրեր կհանվեն աճուրդի։ Christie’s-ի գնահատմամբ՝ վաճառքը կարող է ավելի քան 10 միլիոն դոլարի եկամուտ բերել: