Էվոլյուցիայի տեսության հեղինակ Չառլզ Դարվինի մահվանից հետո առաջին անգամ նորից սկսել են հավաքել նրա գրադարանը, տեղեկացրել է CNN հեռուստաալիքը։
Գիտնականի 215-ամյակի պատվին Darwin Online նախագծի հետազոտական խումբը հրապարակել է 300 էջանոց քարտադարան, որում հավաքվել են 7,4 հազար ինքնատիպ գործեր եւ 13 հազար հատորներ, որոնք պատկանել են Դարվինին։ Ցուցակը ներառում է 9 300 հղումներ գրադարանում առկա գործերի պատճեններին։
«Դարվինի ամբողջ գրադարանի այս աննախադեպ հանգամանալից հավաքումը թույլ է տալիս ավելի մանրամասն, քան երբեւէ, գնահատել նրա աշխատանքի բոլոր մանրամասները եւ հասկանալ, որ նա եղել է այն փորձագետը, որը հենվել է բարդ գիտության, հետազոտության եւ հազարավոր մարդկանց գիտելիքների վրա»,- ասել է նախագծի ղեկավար, դոկտոր Ջոն վան Վայը Սինգապուրի Ազգային համալսարանից։