Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլի Ալենը եղբոր` կալանավայրից ազատված կնոջ ու նրա երկու անչափահաս երեխաների հետ լուսանկար է հրապարակել…
Ալե՛ն, շատ ուրախ եմ եղբորդ կնոջ ազատ արձակման համար… Ուրախ եմ, որ երկու փոքրիկները իրենց մամայի հետ են, բայց այս լուսանկարները հրապարակելով փաստեցիր դաժան ցինիկությունդ..
Ալե՛ն, իսկ Տաթև Արցախցին անչափահաս երեխաներ չունե՞ր, որ դավաճան իշխանության մաս կազմելով մի ծպտուն չհանեցիր, որ այդ կնոջն ազատեին կալանքից…Նա էլ հարսիդ պես ծանր հանցագործություն չէր կատարել, բայց ձեր հակահայ իշխանությունն արհամարհած ունենալով նրա անչափահաս երեխաներ և առողջական խնդիրներ ունենալու փաստը երկար ժամանակով կալանավորեց նրան…
Ամո՛թ է, գոնե այսպիսի նկարներ մի հրապարակի ու մի ապացուցի, թե ինչ դաժան ես, որ քեզ համար ուրիշ երեխաներից քայլիստներիդ կողմից մայրերին երկար ժամանակով «խլելն» առոչինչ է ու քեզ համար միայն կարևոր են ընտանիքիդ անդամները…»։