Փաշինյան, տղա ես՝ գնա Ներքին Հանդ, ինչի՞ ես հանրաքվեի դնում, որ ՔՊ-իդ վրա չմնա՞, որ գցես ժողովրդի ջե՞բը. Սահմանադրության մեջ կլինի մի կետ, որի մասին դեռ չեն խոսում, եթե փոխենք, պատերազմ է լինելու
Advertisement 1000 x 90

Փաշինյան, տղա ես՝ գնա Ներքին Հանդ, ինչի՞ ես հանրաքվեի դնում, որ ՔՊ-իդ վրա չմնա՞, որ գցես ժողովրդի ջե՞բը. Սահմանադրության մեջ կլինի մի կետ, որի մասին դեռ չեն խոսում, եթե փոխենք, պատերազմ է լինելու

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Ոչ մի հարցում Փաշինյանը սկզբունքային չէ։ Ես վստահ եմ՝ Պուտինը Հայաստան գա՝ չի ձերբակալվի, ու այդ ժամանակ Փաշինյանը խնդիր կունենա Հռոմի ստատուտը ստորագրած երկրների հետ։ Հերթական անգամ Փաշինյանը զոհ է դարձնելու Հայաստանի Հանրապետությունը։

Բա էդ Հռոմի ստատուտն ինչի՞ Ադրբեջանն ու Վրաստանը չեն վավերացնում, ինչո՞ւ Փաշինյանը վավերացրեց:

Ա՛յ հակառուսական թևի տականքներ, Փաշինյանի հետ միասին պետություն եք կործանում։ Որ ասում եք՝ ռուսներն են մեղավոր Ներքին Հանդի միջադեպի համար, որևէ մեկդ եղե՞լ է այնտեղ։ Ներքին Հանդում, Կութում, Իշխանասարում բնակչություն չկա։ Եթե կան էլ, միայն ծերեր են։

Ադրբեջանցիներն առայժմ հրաման չունեն բնակավայր գրավելու․ դա կդիտարկվի՝ որպես ներխուժում։

Այո՛, Հայաստանը դարձել է Արևմուտքի կեղտոտ սատելիտը․ որևէ երկիր նման բան չի անում։

Ո՞ւր են եվրոպական դիտորդները, ո՞ւր են եվրոպական դեսպանները։ Ներքին Հանդը գրավել են, ինչո՞ւ հայտարարություն չեն անում։ Ո՛չ Արևմուտքը, ո՛չ Եվրոպան ցանկություն չեն ունենալու՝ գան, այստեղ մեզ պաշտպանեն։ Բա էս պարագայում մեզ ինչո՞ւ եք թշնամացնում Ռուսաստանի հետ, ամեն տեղ աշխատում Իրանի դեմ։

Ի՞նչ ես ուզում, ուզում ես Հայաստանը վերացնե՞ս։ Ռուսաստանը տշշելու է սրան՝ որպես հակառուսականություն քարոզողի։

Ոչ մի Եվրամիություն չի կարող լինել այստեղ ու չի լինի։ Դա չեն հանդուրժելու Իրանը, Ռուսաստանը, նաև թուրքերն ու ադրբեջանցիները։

Նիկոլ Փաշինյանը թող գնա Ներքին Հանդ։ Տղա՞ է, դե թող գնա։ Տեսնեմ՝ կարո՞ղ է մտնել։ Ադրբեջանցիներն անգամ այնտեղի հողերն են մշակում, բերք են ստանում։ Թշնամին եկել, գրավել է գյուղը, մի արահետ է թողել: Ինքը կանգնած է այդ արահետի վրա, գյուղացիներին ասում է՝ անցեք-գնացեք գյուղ: Ստիպված գյուղի բնակչությունը դուրս է եկել: Ներքին Հանդում, Կութում, Իշխանասարում, Շուռնուխում մասամբ բնակչություն կա: Եթե կան էլ, ապա ծերեր են, տարիքով տղամարդիկ, կանայք: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ իրավիճակ է. ադրբեջանցի զինվորները տարիքով հայ կանանց ասում են՝ բաջի, մեր շորերը չե՞ք տանի, լվանաք, բերեք, մեզ տաք… Կամ՝ հայ կանանց ասում են՝ գնա խանութից երկու տուփ սիգարետ առ, բեր, տուր ինձ: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ վիճակ է, սա ասում են հայ ծեր կանանց…

Իսկ կարո՞ղ են մտնել Կութ, թե՞ ադրբեջանցիների թույլտվությունն է պետք։

Մեր Սահմանադրության մեջ ոչ մի հակաադրբեջանական ու հակաթուրքական տարր չկա։ Ադրբեջանի Սահմանադրությունն էլ նախաբան ունի։ Հայակեր, մարդակեր Ռասուլզադեն է գրել։

Փաշինյանը Սահմանադրությունն ինչի՞ է փոխում, դե թող դնի ԱԺ-ով փոխի Հռչակագիրը։ Ինչի՞ է հանրաքվեի դնում, որ ՔՊ-ի վրա չմնա՞, որ գցի ժողովրդի վրա՞, ժողովրդի ջեբը գցի՞։ Գերագույն Խորհուրդն է ընդունել Հռչակագիրը։

Եթե փոխենք Սահմանադրությունը՝պատերազմ է լինելու։

Ա՛յ տղա, աշխարհի 42 երկիր Ցեղասպանությունը ճանաչել է, ուզում ես այդ երկրները մեր ժողովրդին համարեն ապահովի՞չ։ ԱՄՆ նախագահ Բայդենն էլ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Տղա՛ ջան, ուզում ես փոխես, փոխի, պատասխանատվություն վերցրու վրադ, ինչի՞ ես գցում ժողովրդի վրա։ Եթե ժողովուրդը հանրաքվեով փոխի Ցեղասպանության ճանաչման դրույթը, նշանակում է՝ վերջ, հայերն արդեն չեն ընդունում Ցեղասպանության փաստը, թուրքերի ձեռքերն ազատ են, կարող են շարունակել ցեղասպանությունը, կմտածեն՝ ինչքան կոտորեն, անպատիժ են մնալու։ Թուրքիային ուզում եք քծնեք՝ ձեր քամակով քծնեք: Ձեր Ազգային ժողովով՝ ձեր ՔՊ-ով արեք։

Ի դեպ, 4 տարի առաջ Էրդողանն էլ ընդունեց, ասաց, որ զոհեր են եղել, 800 000-ից ավելի, և ցավակցեց։

Սիրելի ժողովուրդ, եթե մենք ընդունում ենք, որ Ցեղասպանություն չի եղել, մենք ո՞վ ենք։ Կզիջե՞նք այս կետում, վե՛րջ, վտանգի տակ ենք դնում Արևելյան Հայաստանը։

(Հիշեցնենք, որ 2019թ. ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նամակ էր հղել Պոլսո Հայոց Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանին, որում Օսմանյան Կայսրության կողմից ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած 1.5 միլիոն հայերին համարել էր «Առաջին համաշխարհային պատերազմի զոհեր»: Նամակում նա ընդգծել էր, որ «հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան Կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին բարդ պայմաններում զոհված հայերի հիշատակին»):

(Հիշեցնենք նաև, որ 2021թ. ապրիլի 24-ին Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ այդ եզրույթը երկու անգամ օգտագործելով իր ապրիլքսանչորսյան ուղերձում:

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք նրանց, ովքեր զոհվեցին Օսմանյան ժամանակաշրջանի Հայոց ցեղասպանության ժամանակ, և պարտավորվում ենք կանխել նման չարագործությունների կրկնությունը», – հայտարարել էր Բայդենը՝ այդպիսով դառնալով ԱՄՆ առաջին նախագահը, որը 1915թ. 1.5 միլիոն հայերի սպանություններն անվանեց Ցեղասպանություն։

«1915 թվականի ապրիլի 24-ից սկսած օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսի հայ մտավորականության և համայնքի առաջնորդների ձերբակալություններից հետո, 1.5 միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան ուղարկվեցին՝ բնաջնջման նպատակով։ Մենք ոգեկոչում ենք Մեծ եղեռնի զոհերին, որպեսզի նախկինի սարսափները երբեք կորսված չլինեն պատմության համար: …Մենք հարգում ենք նրանց պատմությունը: Մենք տեսնում ենք այդ ցավը: Մենք հաստատում ենք պատմությունը: Մենք դա անում ենք ոչ թե մեղադրելու, այլ ապահովելու համար, որ կատարվածն այլևս չկրկնվի… Ամերիկայի ժողովուրդը ոգեկոչում է բոլոր հայերին, որոնք իրենց կյանքն են կորցրել 106 տարի առաջ այս օրը տեղի ունեցած Ցեղասպանության հետևանքով»,- ընդգծել էր Բայդենը։ Ի դեպ, Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը և Սենատը 2019թ. դեկտեմբերին ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:)

Իրականում Սահմանադրություն փոխելով՝ Փաշինյանն այլ բան է անում։ Իր խորամանկություններն ինձ պարզ են: Այս Սահմանադրության մեջ կլինի մի կետ, որի մասին հիմա չեն խոսում: Այդ կետն այն է, որ Հայաստանը որևէ ռազմաքաղաքական բլոկի չպիտի միանա, և Հայաստանի տարածքում օտար երկրների զորքեր չպիտի լինեն: Այդ փոփոխությունները, բոլոր դեպքերում, ի վերջո, պիտի ուղղվեն Ռուսաստանի դեմ, ոչ թե հօգուտ Հայաստանի: Մենք այսօր քննարկում ենք այլ կետերը, որոնք իբր պիտի փոխեն, բայց երբ ներկայացնեն Սահմանադրության փոփոխության նախագիծը, այնտեղ այդ կետը կլինի: Դա է հիմնականը, Արևմուտքին ՀՀ Սահմանադրություն փոխելու այս գործընթացից դա՛ է հետաքրքրում: Արևմուտքին, ի դեպ, չի հետաքրքրում, որ դու Ցեղասպանության մասին չհիշատակես: Ընդհակառակը, Արևմուտքի ձեռքին դա մահակ է Թուրքիայի դեմ: Ավելին, Արևմուտքը ճանաչել է Ցեղասպանությունը: Սա է խնդիրը: Այս խնդիրն է ուզում լուծել Փաշինյանը: Գեղցու իր խորամանկությունները թող իրեն պահի:

Փաշինյանը պետք է հեռանա այնպես, ինչպես եկել է, փողոցով, ժողովրդի ճնշման տակ։ Իրենք գցել են ժողովրդին։

Հայաստանում արևմտամետ ուժեր չկան, կան հակառուսական ուժեր։ Էդ մարդիկ մի օրում կփախչեն Հայաստանից, բա էս ժողովո՞ւրդը։ Ես չեմ ուզում փախչել Հայաստանից։ Ես պարտավոր եմ այս ամենը բացատրել մեր ժողովրդին:

Փաշինյանին ոչ ոք չի ընտրել, նա մանիպուլացրել է հասարակությանը։ Եթե մանիպուլացրել է, ուրեմն ընտրություն չի եղել։ Բա գերբի մասին ինչի՞ չէր խոսում հեղափոխություն կոչվածի ժամանակ կամ 2021թ․ ընտրությունների օրերին։

Ես լուրջ կասկած ունեմ, որ Փաշինյանը այստեղից Ադրբեջանին «նավոդկա» է տվել, թե՝ ասեք, որ մեր Սահմանադրությունը պիտի փոխվի։ Նա էլ ասել է՝ քո ցավն էլ տանեմ, դե տես՝ ինչ եմ անում։

Ենոքավան գյուղո՞ւմ են որոշում՝ Հայաստանի բանակի զինվելու շատն ու քիչը։ Այ ընկե՛ր, դու թուրքական լրտե՞ս ես։ Էս մարդը կլասիկ մանիպուլյատոր է։

Վրաստանը երբեք չի խոչընդոտել իր տարածքով զենքի տրանզիտ անել, որովհետև Վրաստանը չի ուզում, որ մենք վերանանք։ Նույնը՝ Իրանը։

Ռուսաստանը հիմա միջանցք չի պահանջում, բայց եթե մենք շարունակում ենք մեր հակառուսական հռետորաբանությունը, ասելու է՝ թքել եմ ձեզ վրա էլ…

Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը միակ փաստաթուղթն է, որով Ադրբեջանը ճանաչում է ինչ-որ Հայաստան։ Ուրիշ թուղթ չկա։ Փաշինյան, սա է, թե չէ մեծ-մեծ մի խոսի՛ր, կարողանո՞ւմ ես՝ դե դո՛ւրս արի այդ պայմանագրից։

Հայաստանի Հանրապետության հարկատուներս չգիտենք՝ Փաշինյանն ինչ փաստաթուղթ է ստորագրում։ Մինչև հիմա մենք չգիտենք՝ ինչ փաստաթուղթ է ստորագրվել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև 2021թ․ հունվարի 11-ին։

Վստահ եմ՝ Փաշինյանը Ալիևի հետ Պրահայում պայմանավորվածություն է ձեռք բերել, որ եթե Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի կազմում, արցախցիները մնում են ու հեշտ ու հանգիստ ապրում Ադրբեջանի կազմում։ Բայց այդպես չեղավ։

Եթե հայերը վերադառնան Արցախ, ապա ռուս խաղաղապահների մանդատը պետք է երկարացվի, ու նրանց իշխանությունը երկարացվի, իսկ դա Փաշինյանի համար անընդունելի է։ Կարծում եմ՝ մինչև 2025թ․ հնարավորություն կա, որ 2 տասնյակ հազարից ավելի արցախցիներ վերադառնան Արցախ։ Բայց եթե 1000 հոգի անգամ վերադառնա, ռուսները երբեք այդտեղից չեն գնա։

Ալիևը շատ լավ գիտի, որ 20 տարի հետո իր նավթն ու գազը վերջանալու են, ինքը չի կարողանալու կատարել իր պարտավորությունները Եվրոպայի առաջ։ Ու այդ ժամանակ հայերը մտածելու են իրենց հողերը վերադարձնելու մասին։ Դրա համար է ուզում նա հիմա քոքահան անել հայերին, վերացնել Հայաստանը։

95% հավանականություն կա, որ Հանրապետականներն աշնանը ԱՄՆ-ում կգան իշխանության, ու նրանք իրենց ձեռքերը լվանալու են Հարավային Կովկասից։

ՌԴ նախագահի ընտրություններից հետո կա՛մ Նիկոլ Փաշինյանը կդառնա մոլի ռուսամոլ, կա՛մ պիտի հեռանա։ 



Նման նյութեր