Ջենիֆեր Լոպեսը գովազդում է իր նոր երաժշտական ֆիլմը՝ «This Is Me… Now»-ն, եւ նա պատմել է, որ Քլոե Քարդաշյանը հրաժարվել է այնտեղ խաղալուց։
Նրա խոսքով՝ մի քանի հայտնիներ, որոնց ինքը դիմել է ֆիլմում նկարահանվելու առաջարկով, մերժել են իրեն, որոնցից մեկը Քլոե Քարդաշյանն է։
«Մարդիկ վախենում են իրենց դրսեւորել: Ես հասկանում եմ, բայց ես իմ վախերը ցույց չեմ տալիս, ու դրանում է իմ ողջ կարիերայի հաջողության գաղտնիքը»,-խոստովանել է Լոպեսը:
Եթե Քլոեն նկարահանվեր ֆիլմում, դա կլիներ տասը տարվա ընթացքում նրա առաջին դերասանական փորձը:
2011 թվականին NBC-ի «Օրենք եւ կարգ․ Լոս Անջելես» սերիալում նա հանդես է եկել իր դերում։ Նա նաեւ նկարահանվել է 2014 թվականի «Hpnotiq Sparkle» կարճամետրաժ ֆիլմում եւ 2019 թվականի «For SKIMS» մինի սերիալում՝ իր քրոջ՝ Քիմ Քարդաշյանի ներքնազգեստների շարքի համար:
Լոպեսը նաեւ հայտնել է, որ ինքն իր միջոցներից 20 միլիոն դոլար է ներդրել՝ ֆինանսավորելու ոչ միայն «This Is Me… Now» ալբոմը, այլեւ «This Is Me… Now: A Love Story» ֆիլմը եւ «Սիրո մեծագույն պատմություն» վավերագրությունը:
Ե՛վ ալբոմը, եւ՛ երաժշտական ֆիլմը կթողարկվեն փետրվարի 16-ին, իսկ վավերագրական ֆիլմը՝ փետրվարի 27-ին: