Միայն Ադրբեջանի ղեկավարությունը չէ, որ պատասխանատու է հանցագործությունների համար․ Հայկ Դեմոյան
Advertisement 1000 x 90

Միայն Ադրբեջանի ղեկավարությունը չէ, որ պատասխանատու է հանցագործությունների համար․ Հայկ Դեմոյան

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Այդ ինչպե՞ս է ստացվում, որ 2023 թ. հոկտեմբերի 5-ին Եվրոպառլամենտը բանաձև է ընդունում ու Արցախում տեղի ունեցածը որակում է որպես էթնիկ զտում, իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մինչ օրս ոչ մի հայտարարություն, ոչ մի բանաձև չի ընդունել: ՈՉ ՄԻ: Սահմանադրությունը փոխել ցանկացողների երազները մի պահ ընդհատեմ հետևյալ հիշեցումներով:

Հիշեցում 1.

2023 թ. արցախահայության դեմ իրականացված շրջափակումն ու դրան հաջորդած էթնիկ զտումն ու բռնագաղթը ցեղասպանական գործողություններ են, որոնք պատժելի են միջազգային իրավունքի համաձայն:

Հիշեցում 2.

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը տակավին դրված է էթնիկ զտումներ և ցեղասպանական գործողություններ իրականացնելու համար հիմք հանդիսացած նոյեմբերի 9-ի հայտարարության տակ: Իսկ դա նշանակում է, որ ՀՀ տակավին նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերը կատարելու պարտավորություն ունի, չնայած որ հայտարարվել է, որ մյուս երկու կողմերի համար այն չի գործում: Կարճ ասած, չկա տրամաբանական հակագործողություն ՀՀ կողմից:

Հիշեցում 3.

Միայն Ադրբեջանի ղեկավարությունն ու զինուժը չէ, որ պատասխանատվություն են կրում այդ հանցագործությունների համար:

Հիշեցում 4․

ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես ճանաչել է այլ ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանությունների պատմական փաստը»:



Նման նյութեր