ԱՄՆ-ում չեդեր պանրի պատճառով աղիքային վարակ է բռնկվել
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում չեդեր պանրի պատճառով աղիքային վարակ է բռնկվել

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) հաղորդել է ԱՄՆ չորս նահանգում աղիքային վարակի բռնկման մասին:

Ըստ հրապարակման, առնվազն 10 մարդ վարակվել է Raw Farm ապրանքանիշի պանիրն օգտագործելու հետևանքով։ Տուժածներից չորսը հոսպիտալացվել է, իսկ մեկի մոտ զարգացել է հեմոլիտիկ ուրեմիկ համախտանիշ, որը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների, այդ թվում՝ երիկամային անբավարարության։

Ըստ CDC-ի, դեպքերը գրանցվել են Կալիֆորնիա, Կոլորադո, Տեխաս և Յուտա նահանգներում, սակայն փորձագետները զգուշացնում են, որ վարակվածների իրական թիվը, հավանաբար, ավելի շատ է, քան պաշտոնապես հաղորդվում է, և բռնկումը կարող է տարածվել այլ շրջաններ:



Նման նյութեր