
Հաղորդավարուհի, ԵՊԹ տնօրեն Մանե Գրիգորյանն ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ տեղեկացնելով հայրիկի՝ ՀՀ ժողովրդական արտիստ, հայտնի կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի «Դռներ» ալբոմի վերաթողարկման մասին։
Ալբոմի շնորհանդեսը տեղի է ունեցել կիրակի օրը՝ փետրվարի 18-ին։ Խորհրդանշական իրադարձությանը Մանեն ներկայացել է Արթուր Գրիգորյանի խորհրդանշական բաճկոնով։
«Դռները հավերժ սիրո դիմաց… Հագիս Պապայի հենց այն բաճկոնն ա, որը կրում ա վինիլի հայտնի լուսանկարում։ Վերջապես «Դռներ» ալբոմը վերաթողարկել ենք։ Վինիլային նոր տարբերակը կարող եք գտնել Աբովյան 18 հասցեում՝ Garage Vinyl Store-ում»,-գրել է հաղորդավարուհին։