Մասկը 2023թ. գաղտնի այցելել է Սպիտակ տուն՝ պաշտոնյաների հետ քննարկելու համար ԱԲ հարցերը. NBC
Advertisement 1000 x 90

Մասկը 2023թ. գաղտնի այցելել է Սպիտակ տուն՝ պաշտոնյաների հետ քննարկելու համար ԱԲ հարցերը. NBC

Գործարար Իլոն Մասկը 2023թ. գաղտնի այցելել է Սպիտակ տուն՝ պաշտոնյաների հետ քննարկելու համար արհեստական բանականության (ԱԲ) հետ կապված հարցերը։ Այս մասին տեղեկացրել է NBC News հեռուստաալիքը՝ հղում կատարելով այցելուների մասին գրառումներին։

Նշվել է, որ Մասկը Սպիտակ տուն այցելել է սեպտեմբերի 13-ին։

Սպիտակ տունը հեռուստաալիքին հաստատել է, որ դա Մասկի միակ այցելությունն է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք, նրա հետ գործարարը չի հանդիպել։

Ինչպես նշել է NBC News-ը, Բարաք Օբամայի եւ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք միլիարդատերը բազմիցս այցելել է Սպիտակ տուն։



Նման նյութեր