Արարատ լեռան անվան, զինանշանի, օրհներգի փոփոխության մասին հայտարարությունները մտահոգիչ են․ Լեմկինի ինստիտուտ
Advertisement 1000 x 90

Արարատ լեռան անվան, զինանշանի, օրհներգի փոփոխության մասին հայտարարությունները մտահոգիչ են․ Լեմկինի ինստիտուտ

ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ցեղասպանության կանխարգելման միջազգային ինստիտուտն Lemkin Institute for Genocide Prevention անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կողմից ադրբեջանական պահանջների հիմնավորմանը:

Սա անօրինակ խայտառակություն է, երբ ոչ միայն ամբողջ ընդդիմությունը, այլ նաև արդեն միջազգային ինստիտուտը փաստում է ներկա իշխանության հօգուտ Ադրբեջանի գործելը:

Փետրվարի 23-ին ինստիտուտը հայտարարություն է տարածել, որտեղ բառացի ասվում է.

«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից շարունակվող սպառնալիքները՝ Լեմկինի ինստիտուտը մտահոգված է Հայաստանի կառավարության վերջին գործողություններով։ Այս գործողությունները ներառում են Սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխությունները և մշակութային նշանակալից խորհրդանիշների օգտագործումը, ինչպիսիք են Արարատ լեռան անունը և զինանշանը, ազգային օրհներգի փոփոխությունները և «Հայոց պատմություն» առարկայի դասավանդման առաջարկվող փոփոխությունը։ Նման առաջարկները տագնապի հիմք են հանդիսանում, քանի որ դրանք կարող են ուժեղացնել նախագահ Ալիևի ներկայիս քարոզարշավը և ակամա ամրապնդել նրա կողմից առաջ քաշվող գաղափարները»»:



Նման նյութեր