Քաղցրավենիքի հանդեպ թուլությունը կարող է վկայել մարդու կյանքում դրական հույզերի բացակայության մասին, ինչպես նաև կարող է լինել խիստ դիետաների և հաճախակի սթրեսի հետևանք: Այս մասին նշում է գաստրոէնտերոլոգ, սննդային վարքագծի հոգեբան և դիետոլոգ Նուրիա Դիանովան:
Մասնագետի խոսքով, եթե քաղցրավենիքի տենչը պայմանավորված է հոգեկան խնդիրներով, ապա պետք է աշխատել հոգեբանի հետ, ով կօգնի թոթափել այդ կախվածությունը և գտնել դոֆամին (հաճույքի հորմոն) այլ վայրերում։
Նաև քաղցրեղեն ուտելու մշտական ցանկություն կարող է առաջանալ քրոնիկական սթրեսի և քնի պակասի արդյունքում, ինչի պատճառով օրգանիզմը էներգիայի պակաս ունի։ Այս դեպքում արժե նորմալացնել ձեր ռեժիմը և թեստ անցնել D և B12 վիտամինների համար, որոնք ազդում են աշխատանքի արդյունավետության վրա՝ նշում է Դիանովան։
Այն մարդիկ, ովքեր, փորձելով նիհարել, շատ խիստ դիետաներ են ընտրում, ևս կարող են տարվել քաղցրավենիքով։ Արդյունքում նրանք դադարում են ստանալ սննդից անհրաժեշտ բաղադրիչները, և նրանց օրգանիզմը սկսում է էներգիայի անբավարարություն զգալ՝ ասում է բժիշկը։