
Ջորջ Քլունին, հետեւելով իր լավ բարեկամ Բրեդ Փիթին, մտադիր է զբաղվել գինու արտադրությամբ։
Ինչպես տեղեկացրել է Var Matin թերթը, Քլունին կարտադրի գինի իր Domaine de Canadel կալվածքում աճեցված խաղողից, որը ձեռք է բերել կնոջ՝ Ամալի հետ միասին, եւ որն արդեն ոչ մեծ խաղողի այգի ուներ 4 հեկտար մակերեսով։
Գործի մեջ ներգրավվել է գինու գծով աստղերի խորհրդական Լոուրենս Բերլեմոնը, որը նախկինում աշխատում էր Պիտա-Ջոլի կալվածքում, ինչպես նաեւ Ջորջ Լուկասի Château Margüi կալվածքում։
Թերթը մեջբերել է Բերլեմոնին, որը հավաստիացնում է, որ Քլունին մասնակցել է գինու կուպաժավորմանը։ «Նա մեզ է ներկայացնում իր մտքերը, լավ ճաշակ ունի եւ շատ համեստ մարդ է»։
Բերլեմոնն անգամ նշել է, որ գինին կոչվելու է «La Bastide Saint-Georges»։
Կալվածքը կարող է պարծենալ խաղողի այգիներով, լճով, ձիթապտղի անտառներով, լողավազանով եւ թենիսի կորտերով, ինչն այն Ֆրանսիայի հարավում կատարյալ վայր է դարձնում հանգստի համար։ Նրա այգին համարվում է ամենագեղեցիկներից մեկը Պրովանսում։