Aston Martin-ը պայմանագիր է կնքել հեծանիվների արտադրությամբ զբաղվող բրիտանական J.Laverack-ի հետ՝ աշխարհի ամենանորարարական հեծանիվը արտադրելու համար:
Երկանիվ Aston Martin-ը, որը կոչվում է J.Laverack Aston Martin .1R, նկարագրվում է որպես աշխարհի ամենաառաջադեմ եւ մանրակրկիտ մշակված հեծանիվը:
1R-ը աչքի է ընկնում «առանց պտուտակների» դիզայնով: Եթե ուշադիր նայեք, կնկատեք, որ նրբագեղ դիզայնով հեծանիվը բաց մալուխներ կամ անցքեր չունի:
1R-ի ծայրահեղ նրբագեղ դիզայնը ոչ միայն հիմնված է հեծանվային արդյունաբերության հաստատված սկզբունքների վրա, այլեւ ոգեշնչված է Aston Martin սուպերքարերից եւ հիպերքարերից:
Գնորդները հնարավորություն կունենան ընտրելու հեծանիվների խողովակների, կեռների, նստատեղերի սյունի եւ ղեկի նյութերն ու գույները: Aston Martin-ը դեռ չի բացահայտել, թե քանի 1R կարտադրվի եւ չի մեկնաբանել գնի մասին: Պատվերով J.Laverack հեծանիվները կարող են արժենալ մոտ 5600 դոլար, բայց զարմանալի չի լինի, եթե Aston Martin հեծանիվն արժենա ավելի քան 30,000 դոլար: