ՌԴ-ում 17-ամյա տղան մահացել է iPhone-ի լիցքավորման լարից հոսանքահարվելու պատճառով
Advertisement 1000 x 90

ՌԴ-ում 17-ամյա տղան մահացել է iPhone-ի լիցքավորման լարից հոսանքահարվելու պատճառով

Մերձմոսկովյան Նոգինսկ քաղաքում 17-ամյա դեռահասը մահացել է iPhone-ի լիցքավորման մալուխից հոսանքահարվելու հետևանքով, այս մասին հաղորդում են ռուսական մի շարք լրատվամիջոցներ՝ հղում անելով Mash տելեգրամյան ալիքին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքից առաջ փետրվարի 27-ի երեկոյան Ալեքսեյը (անունը փոխված է) հեռախոսով զրուցել է ընկերուհու հետ՝ միաժամանակ սարքը լիցքավորելիս է եղել։ Աղջիկը պատմել է, որ տղան հանկարծակի բղավել է, ինչից հետո նրա հետ կապը կորել է։ Դրանից հետո աղջիկը չի կարողացել կապ հաստատել Ալեքսեյի հետ։

Հաջորդ առավոտյան երիտասարդի մարմինը հայտնաբերել է մայրը՝ ականջից գրեթե մինչև ուսը ծանր այրվածքով։ Նշվում է, որ վառված բարձի վրա եղել է նրա iPhone-ը՝ միացված լիցքավորիչին, որը փաթաթված է եղել պլաստմասե մեկուսիչ ժապավենով։

Դեպքի մասին այլ մանրամասներ, ներառյալ այլ գործոններ, որոնք կարող էին ազդել միջադեպի վրա, չեն նշվում:

Աղբյուրը նշում է, որ iPhone-ի օգտատերերը հաճախ են իրենց սմարթֆոնի լիցքավորման մալուխները փաթաթում պլաստմասե ժապավենով, քանի որ դրանք ամուր չեն։ Որպես կանոն, մալուխը արագ քայքայվում և կոտրվում է, ինչի պատճառով էլ ի վերջո փչանում է։



Նման նյութեր