Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է «ՀԺ»-ի այս սքրիշոթը՝ գրելով. «Վարդապետյան-Չիչոյան, բան չունե՞ք ասելու…
Վարդապետյան Աննա և Չիչոյան Արմեն, Նիկոլի ընտանեկան ԶԼՄ-ում 2019 թ. սեպտեմբերի 27-ին հրապարակված այս նյութի վերաբերյալ ինչո՞ւ զարգացումներ չկան… Մոտ 5 տարի էլ չեք կարող ճշտել, թե Արթիկի երկու դպրոցների պահով ինչե՞ր է արել այս կերպարը…
Ի՞նչն է պատճառը, որ տխրահռչակ Սահակի վերաբերյալ այս գործը մինչև հիմա դատարան չի մտել…
Վարդապետյան Աննա’, Չիչոյան Արմեն` կարո՞ղ է ճիշտ են Գյումրիում տարածվող այն ասեկոսեներն, ըստ որոնց, լուսանկարում պատկերված «կենդանին» Նիկոլին 250 հազար դոլար կաշառք է տվել, որ «մաքրվի» այս ու Շիրակի պետհամակսարանում գործած հանցագործություններից` դահլիճի վերանորոգման վրա ահռելի գումարներ ծախսելը, կեղծ լիցենզիաներով կրթական ծրագրերի մատուցումը, 30 հազար դոլարով էժան գեներատորի գնելը, ՆՈՐԿԵՆՏ ծրագրով կեղծ մրցույթների անցկացումը, գրադարանի գրքերի մեծ մասի ոչնչացումն, կարկանդակի և բուլկու ապօրինի արտադրամասի բացումը ՇՊՀ-ում և այլն, ու հիմա էլ դուք դիտավորյալ ծածկադմփոցի եք անում այդ արարածի վերաբերյալ քրեական գործերը` դարձնելով դրանք «ժանկետնանց», որ փակեք դրանք…
Չգիտեմ, այդ ասեկոսեները ճիշտ են, թե` ոչ, բայց հանցագործությունների պարտակումը և արդեն մոտ 5 տարի էլ դրանց ծածկադմփոցիղանելը շատ կասկածելի են…»։