Իլոն Մասկը դատի է տվել ChatGPT-ի ստեղծողներին
Advertisement 1000 x 90

Իլոն Մասկը դատի է տվել ChatGPT-ի ստեղծողներին

Իլոն Մասկը հայց է ներկայացրել OpenAI ընկերության և նրա գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանի դեմ: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Գործակալության տվյալներով, իրավական պահանջն այն է, որ ընկերության՝ շահույթ ստանալու վրա կենտրոնացումը, որին աջակցում է ամերիկյան տեխնոլոգիական հսկա Microsoft-ը, հակասում է 2015 թվականի պայմանագրային համաձայնագրին, որը Մասկը ստորագրել էր որպես համահիմնադիր:

Փաստաթղթում ընկերությունը նշված է որպես շահույթ չհետապնդող և բաց, իսկ ստեղծման նպատակը հասարակության շահերի, այլ ոչ թե որևէ պետության կամ կորպորացիայի համար աշխատելն է, նշում է գործակալությունը։



Նման նյութեր