Սյուզաննա Մելքոնյանը կներկայացնի Հայաստանը «Славянский базар 2024» մցույթում: Այս մասին երգչուհին հայտնել է ինստագրանյան իր էջի հրապարակմամբ:
«Սլավյանսկի բազար 2024. մաղթեք ինձ հաջողություն»,-լուսանկարին կից գրել է երգչուհին: Story բաժնում հրապարակած տեսանյութում էլ Սյուզաննան նշել է, որ ամեն ինչ անելու է երաժշտական մրցույթում պատվով ներկայանալու ու Հայաստանին հաղթանակ բերելու համար:
Հայտնի է նաեւ, որ 9-ամյա Յանա Ստեփանյանը Հայաստանը կներկայացնի մրցույթի մանկական տարբերակում:
Վիտեբսկում կայանալիք մրցույթն այս տարի կանցկացվի հուլիսի 11-ից 14-ը: