Հելեն Միրենը Կանանց միջազգային օրվա առթիվ իր սեփական Բարբին է ձեռք բերել
Advertisement 1000 x 90

Հելեն Միրենը Կանանց միջազգային օրվա առթիվ իր սեփական Բարբին է ձեռք բերել

Հոլիվուդյան աստղ Հելեն Միրենը՝ Բարբիի տեսքով: Գլամուրային տիկնիկը, որը համալրված է «Օսկար» մրցանակով, ութ տինիկներից մեկն է, որը թողարկվել է Mattel-ի կողմից՝ Կանանց միջազգային օրվա առթիվ, գրում է CNN-ը:

Չնայած տիկնիկի ձեռքին այն «Օսկարն» է, որը Միրենը շահել է 2006 թվականին՝ «Թագուհին» ֆիլմում իր դերի համար, այն կրում է կապույտ զգեստ եւ կապույտ մազեր. այս կերպարով դերասանուհին ներկայացել էր անցած տարվա Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին:

78-ամյա Միրենը, ով անցած տարվա հիթ դարձած «Բարբի» ֆիլմում հանդես է եկել պատմողի դերում, ասել է, որ իր կերպարով տիկնիկի ստեղծումը համարում է «մեծ հաճոյախոսություն»։

Իր կայքում տեղադրված հայտարարության մեջ աստղը նշել է. «Ես, պարզապես, հիացած եմ իմ Բարբիով: Բարբիի կողմից որպես օրինակ ընտրվելը մեծ հաճոյախոսություն է, եւ մի բան, որը ես երբեք չէի պատկերացնի, նույնիսկ, իմ ամենախելագար երազներում»։

Միրենի տիկնիկը «օրինակելի տիկնիկների» շարքից մեկն է, որը թողարկվել է Mattel-ի կողմից՝ նշելու Բարբիի 65-ամյակը: Շարքն ընդգրկում է նաեւ երգչուհիներ Քայլի Մինոուգի եւ Շանյա Տվենի, ինչպես նաեւ դերասանուհի Վիոլա Դեւիսի տեսքով տիկնիկներ։