Ճապոնացի ճարտարապետ Ռիկեն Յամամոտոն «Ճարտարապետության Նոբելյան մրցանակ է ստացել»
Advertisement 1000 x 90

Ճապոնացի ճարտարապետ Ռիկեն Յամամոտոն «Ճարտարապետության Նոբելյան մրցանակ է ստացել»

Պրիցկերի մրցանակի 45-ամյա պատմության ընթացքում ոչ մի երկիր չի տվել ավելի շատ դափնեկիր, քան Ճապոնիան։ Այս տարի 78-ամյա Ռիկեն Յամամոտոն ճանաչվել է մրցանակի իններորդ ճապոնացի դափնեկիրը: Այս պարգեւը հաճախ անվանում են «Ճարտարապետության Նոբելյան մրցանակ», հայտնում է CNN-ը։

Նորարարական բնակարանային նախագծերով եւ կրթական հաստատություններով հայտնի Յամամոտոյի ընտրությունը շատերի համար անակնկալ է եղել: Սակայն որոշումը հրապարակող մամուլի հայտարարության մեջ ժյուրիի նախագահ եւ նախկին հաղթող Ալեխանդրո Արավենան նրան բնութագրել է որպես «հուսադրող ճարտարապետի», ով արժանապատվություն է բերում առօրյա կյանքին: «Նորմալը դառնում է արտասովոր. հանգստությունը տանում է դեպի շքեղություն»:

Իր 50-ամյա կարիերայի ընթացքում Յամամոտոն իրեն նվիրել է Ճապոնիայի արագ զարգացող քաղաքների համայնքային զարգացմանը: Նրա ճարտարապետությունը, կարծես, ձգտում է «լղոզել հանրային եւ մասնավոր հարթությունների սահմանները»:



Նման նյութեր