Դանիայի Օրհուսի համալսարանի գիտնականները պարզել են, որ սպիտակուցով հարուստ նախաճաշը նպաստում է ուշադրության կենտրոնացման բարելավմանը օրվա ընթացքում եւ ապահովում կուշտ լինելու երկար զգացողություն։ Սննդի առաջին ընդունումը ածխաջրերի հիման վրա, իր հերթին, օգնում է ավելի լավ վերահսկել ախորժակը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Dairy Science-ում (JDS)։
Եռօրյա հետազոտությանը մասնակցել է 18-30 տարեկան եւ ճարպակալում ունեցող 30 կին։ Փորձի առաջին օրը նրանց խորհուրդ են տվել նախաճաշել ածխաջրային սնունդով, երկրորդ օրը՝ սպիտակուցային։ Երրորդ օրը մասնակիցները պետք է լիովին հրաժարվեին առավոտյան սնունդ ընդունելուց։ Փորձի յուրաքանչյուր փուլում ճաշի ժամին գիտնականները հավաքել են տվյալներ կուշտ լինելու մասին, որը զգացել են կամավորները, ինչպես նաեւ նրանց արյան մեջ տարբեր հորմոնների մակարդակների մասին։
Պարզվել է, որ սպիտակուցով հարուստ նախաճաշը (իռլանդական կաթնամթերք, որը նման է յոգուրտի) եւ վարսակով ապուրը ավելացրել են կուշտ լինելու զգացողությունը եւ ուշադրության կենտրոնացումը։ Սակայն առաջին սնունդի ընդունման ածխաջրային տարբերակը օգնել է ավելի լավ վերահսկել ախորժակը օրվա ընթացքում։ Այս մասին է վկայել մասնակիցների կողմից օգտագործվող կալորիաների ավելի քիչ քանակությունը ածխաջրերով հարուստ նախաճաշից հետո։