102 տարեկանում մահացել է ծովակալ Ֆիլիպ դը Գոլը՝ Ֆրանսիայի պատմական առաջնորդ, գեներալ Շառլ դը Գոլի ավագ որդին։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։
Ըստ AFP-ի՝ Ֆիլիպ դը Գոլը «մահացել է լույս չորեքշաբթի Հաշմանդամների ազգային ինստիտուտում, որտեղ նա ապրում էր վերջին երկու տարին»։