
Ամերիկացի գրող Թրումեն Կապոտեի «Նախաճաշ Թիֆանիի մոտ» վիպակի իր տեսակի մեջ եզակի օրինակը 1,5 մլն դոլարով կհանվի վաճառքի Նյու Յորքի հնաոճ գրքի միջազգային ցուցահանդեսի շրջանակում:
Ինչպես գրում է yahoo.com-ը, այն զարդարված է մոտ 30 կարատ քաշով ադամաներով և մեկ մեծ շափյուղայով:
Բացառիկ օրինակը վիպակի առաջին հրատարակությունն է: Դրա կազմը պատրաստված է սև այծի կաշվից և զարդարված թանկարժեք քարերով, մասնավորապես՝ ավելի քան 1,000 սպիտակ ադամանդով: Նմուշը ստեղծվել է Կապոտեի հարյուրամյակի կապակցությամբ: