Փաշինյանն իր «ախրանիկներով» «Էրեբունի» բիզնես կենտրոնում է․ ոստիկանները փնտրում են դավաճան գոռացած կնոջը. oragir.news (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Փաշինյանն իր «ախրանիկներով» «Էրեբունի» բիզնես կենտրոնում է․ ոստիկանները փնտրում են դավաճան գոռացած կնոջը. oragir.news

Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծաթիվ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ ժամանել է «Էրեբունի» բիզնես կենտրոն, որտեղ հավաքվել են նաև բազմաթիվ նախարարներ և այլ պաշտոնյաներ։

Տարածքում ուժեղացված ծառայություն են իրականացնում ինչպես ոստիկանության, այնպես էլ ՊՊԾ աշխատակիցները։

Oragir.News-ը ֆիքսել է, որ Փաշինյանի ժամանման պահին հարակից շենքից մի կին գոռացել է դավաճան։

Այս պահին ոստիկանության մի քանի աշխատակիցներ մտել են Վազգեն Սարգսյան 26/6 շենք, որտեղից քաղաքացին գոռացել է դավաճան։ Ըստ երևույթին, փորձում են հայտնաբերել նրան։



Նման նյութեր