Եվրոպայում 2024-ի փետրվարին ամենաշատը վաճառված տեսախաղերի ցանկը գլխավորել է Helldivers 2-ը։ Ընդամենը մեկ ամսում այս տարածաշրջանում այս խաղի 16,7 մլն վաճառք է գրանցվել, ինչը 21,2%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, հայտնում է GamesIndustry.biz կայքը՝ վկայակոչելով GSD վերլուծական գործակալության զեկույցը։
Helldivers 2-ը երեք շաբաթ անընդմեջ գրանցել է վաճառքի աճ և միայն չորրորդ շաբաթվա ընթացքում ունեցել է 28% անկում, ինչը անսովոր է այս ոլորտում, որտեղ ավանդաբար վաճառքի անկում գրանցվում է տեսախաղի թողարկման երկրորդ շաբաթվա ընթացքում:
Նորույթի վաճառքը 5%-ով գերազանցել է Marvel’s Spider-Man 2-ին: Final Fantasy VII Rebirth-ը ցույց է տվել 23%-ով ավելի ցածր վաճառք՝ համեմատած նախորդ մասի հետ, իսկ Skull and Bones-ը զբաղեցրել է իններորդ տեղը՝ 30%-ով զիջելով նմանատիպ թեմատիկ և ավելի հին Sea of Thieves-ին:
Ամենավաճառվող տեսախաղերի թվում են նաև EA Sports FC 24-ը (2-րդ տեղ), GTA V-ն (4-րդ տեղ), Call of Duty: Modern Warfare III-ը (5-րդ տեղ), Red Dead Redemption 2-ը (6-րդ տեղ), Hogwarts Legacy-ն (7-րդ տեղ) և շատ այլ տեսախաղեր:
Ինչ վերաբերում է կոնսոլների շուկային, ապա փետրվարին վաճառվել է 474,400 միավոր, ինչը 11%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Այնուամենայնիվ, եթե համեմատենք հինգ շաբաթվա տվյալները, ապա վաճառքը նվազել է 14% -ով: PlayStation 5-ի վաճառքը նվազել է 2%-ով, Nintendo Switch-ը՝ 17%-ով, իսկ Xbox Series-ը՝ 47%-ով: