«Քոնը Մելիք Ֆրանգյուլն ա, իզուր մի տանջվի». Կարեն Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Advertisement 1000 x 90

«Քոնը Մելիք Ֆրանգյուլն ա, իզուր մի տանջվի». Կարեն Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը հոլովակների շարք է սկսել «Զրույցներ պետության մասին» թեմայով Պլատոնին նմանվելու փորձը նորություն ա։

Սկզբում իրեն երևակայում էր Նելսոն Մանդելա, հետո Թումանյանի անունից կոչ էր անում վեր կենալ ու քայլել, հետո պարզվեց Քրիստոսի նման, բայց Քրիստոսից առավել շատ համբարձվել ա, հետո անցավ Պապ թագավորին, հիմա Պլատոնն ա։

Բայց ինչպես Գյոթեն էր «Ֆաուստ»-ում գրել․

«Միևնույնն է, այն ես, ինչ կաս, Թեկուզ գլխիդ կեղծամ դնես բազմագանգուր, Կամ հասակդ կրկնապատկես, դարձյալ կզգաս Որ նույնն ես դու, մի տանջվիր զուր»։

Այնպես որ՝ քոնը Մելիք Ֆրանգյուլն ա, իզուր մի տանջվի»։



Նման նյութեր