Քեյթ Միդլթոնը քաղցկեղ ունի և քիմիաթերապիա է անցնում
Advertisement 1000 x 90

Քեյթ Միդլթոնը քաղցկեղ ունի և քիմիաթերապիա է անցնում

Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը հայտարարել է, որ վիրահատությունից հետո իր օրգանիզմում քաղցկեղ է հայտնաբերվել և այժմ ինքը քիմիաթերապիա է անցնում։

«Վիրահատությունը հաջող է անցել, բայց դրանից հետո թեստերը ցույց են տվել քաղցկեղի առկայությունը։ Ուստի բժիշկներս խորհուրդ տվեցին կանխարգելիչ քիմիոթերապիայի կուրս անցնել, և այժմ բուժման վաղ փուլում եմ»,- նշել է Քեյթ Միդլթոնը՝ X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հրապարակված տեսաուղերձում։

Ուելսի արքայադուստրը նշել է, որ իրեն լավ է զգում և օրըստօրե ապաքինվում է։ Քեյթ Միդլթոնը նաև հանրությանը խնդրել է իր ընտանիքին ժամանակ և գաղտնիության իրավունք տալ։

Քենսինգթոնյան պալատը հունվարի 17-ին հայտարարեց, որ Միդլթոնը որովայնի պլանային վիրահատության է ենթարկվել։

Վիրահատական միջամտության պատճառները չեն նշվել, ընդգծվել է, թե Ուելսի արքայադուստրը ցանկանում է, որ իր անձնական բժշկական տվյալները գաղտնի մնան:



Նման նյութեր