
Մայամիում անցկացվող «Մասթերս» մրցաշարում հաղթանակով մեկնարկեց աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը։ Երկրորդ շրջանից պայքարը սկսած հայ թենիսիստը մրցեց աշխարհի 35-րդ ռակետ, սերբ Լասլո Ջերեի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6:2, 6:4: Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 27 րոպե։
Հաջորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 21-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոն։
WTA-1000 մրցաշարի երկրորդ շրջանում աշխարհի 65-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը մրցեց աշխարհի 6-րդ ռակետ, թունիսցի Օնս Ժաբերի հետ եւ հաղթեց 6:1, 4:6, 6:3 հաշվով։
Երրորդ շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 53-րդ ռակետ, ամերիկացի Դենիել Քոլինզը։
Մայամիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։