Քիմ Քարդաշյանը հույս ունի երեխա ունենալ նոր ընկերոջից՝ Օդել Բեքհեմ կրտսերից։ Ինչպես գրում է Life & Style-ը՝ հղում անելով աղբյուրներին, Քիմը միշտ խոսել է փոխնակ մոր միջոցով հինգերորդ երեխա ունենալու մասին, իսկ այժմ հույս ունի, որ Օդել Բեքհեմ կրտսերը կդառնա դոնոր։ «Հիմա, երբ նրանք դադարել են թաքցնել իրենց հարաբերությունները, Քիմը սկսում է ապագա պլանավորել նրա հետ»,-հայտնել է ինսայդերը:
«Նա եւս մեկ երեխա է ուզում, եւ նրան դուր է գալիս Օդելից երեխա ունենալու գաղափարը. նա այնքան հիանալի գենետիկա ունի, եւ Քիմն, իհարկե, պատկերացնում է, թե որքան գեղեցիկ կլինի նրանց երեխան»: 43-ամյա Քիմն արդեն չորս երեխա ունի Քանյե Ուեսթի հետ, իսկ 31-ամյա Օդելը երկու տարեկան որդի ունի նախկին ընկերուհուց՝ Լորեն Վուդից։
Աղբյուրներն ասում են, որ Քանյե Ուեսթն էլ ցանկանում է կնոջից՝ Բիանկա Սենսորիից երեխա ունենալով: «Քիմը չի ցանկանում վախեցնել Օդելին, բայց նա կցանկանար, որ ամեն ինչ ստացվեր, քանի որ նա ցանկանում է առաջ անցնել Բիանկայից եւ Քանյեից»: