Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հենց նոր մի քաղաքացի էր եկել գրասենյակ՝ շատ բարեկիրթ, համեստ ու հանդուրժող:
Ու չնայած բարեկրթությանը, համեստությանն ու հանդուրժողականությանը, նաև շատ հետևողական:
Կենսաթոշակային քարտով կատարված առևտուրը տանը ստուգելուց հետո տարբեր խնդիրներ էր նկատել՝ մի դեպքում նույն ապրանքը 2 անգամ էին անցկացրել, մի դեպքում հայտարարված գինը վաճառքի գնի հետ չէր համընկել: Մարդը նկատել էր, դիմել ու տեղում իր խնդիրները լուծվել էին, բայց տեղեկացնում էր ու խնդրում, որ հորդորենք ուշադիր լինեն բոլորը:
Խոսակցության վերջում էլ ասաց՝ «քաոսային վիճակ է, հնարավոր է՝ մանր-մունր բաների համար այդքան էլ լավ ժամանակահատված չէ, բայց այդ քաոսից օգտվում են, իսկ թոշակառուի համար 500 դրամն իսկապես գումար է, հատկապես, երբ նման խնդրի բախվի ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ»: