Առավոտյան 7.30 եկել էին մեր տուն ԱԱԾ-ից երկու դիմակավորված ու զինված անձ եւ քննիչներ՝ անցկացնելու մեր տան խուզարկությունը: Այս մասին, news.am-ի փոխանցմամբ՝ Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը:
«Փնտրում էին զենք, զինամթերք, թմրամիջոցներ, սխեմաներ: Իհարկե, ոչ մի բան չգտան, առգրավեցին իմ երկու հեռախոսները, խոստացան վերադարձնել, հուսով եմ՝ կվերադարձնեն:
Մենք ասել ենք եւ ես հիմա վերահաստատում եմ՝ ինչ պլանավորել ենք, անելու ենք, անելու ենք ժողովրդի օգնությամբ, խաղաղ անհնազանդության եղանակով:
Ես առաջարկեցի առգրավել այս բեկորը, որը զինվորի մարմնից հեռացվել է 44-օրյա դավադիր պատերազմի ժամանակ, որը Նիկոլ Փաշինյանի միջոցով ռուսն ու թուրքը հրահրեցին Արցախը օտարելու եւ մեր զինվորներին մատաղ անելու նպատակով: Էս բեկորը չառգրավեցին, ոչինչ, էս բեկորը, Նիկոլ, դու հետո կուլ ես տալու, ես քեզ դա խոստանում եմ:
Էս խուզարկությունները նշանակում են, որ Նիկոլ, արա, դու վախեցած ես: Ճիշտ ես անում, որ վախենում ես, նշանակում է՝ հասկանում ես, որ չափն անցել ես, կարմիր գծերը հատել ես, ժողովրդի համբերության բաժակըւ լցվում է: Էն տղերքը, որ պոռթկացին նռնակներով, դա դեռ սկիզբն է, կգտնվեն գուցե շատ ուրիշ հայ մարդիկ, որ կպոռթկան, իսկ ԱԺԲ-ն շատ շուտով ժողովրդի լայն զանգվածների միջոցով քեզ ու քո թայֆային ռադ ա անելու»,-ասաց նա:
Այնուհետեւ դիմելով ժողովրդին, Վահե Գասպարյանն ասաց. «Սիրելի ժողովուրդ, պահը մոտենում է, որ մենք ճիշտ ժամին, ճիշտ վայրում պետք է ուս-ուսի տված սրենք, մաքրենք երկրի ներքին կեղտը, այդ ոջիլներին, տառականներին ճզմելով վերացնենք, որովհետեւ երկիր ենք կորցնում: Երեկ Ալեն Սիմոնյանը, Գռզոյի տասովչիկը, որ հիմա խորհրդարանի ղեկավար է, Հ1-ով Ստալինի քարտեզներն էր ցույց տալիս Տավուշի գյուղերը հանձնելու համար: Մենք հայրենիք ենք կորցնում ու դա հանդուրժել հնարավոր չի: Մոտենում է պահը, պատրաստ եղեք ոտքի ելնելու:
Հերիք եղավ, բոլ եղավ, լսո՞ւմ եք արա: Ժողովրդի արյունը խմում եք 6 տարի շարունակ, այլեւս չի լինելու: Այս տարի, մոտակա ժամանակներում ձեզ ռադ ենք անելու, ուղարկելու ենք գրողի ծոցը, դատարանում պատմելու եք ամեն ինչ: ԱԱԾ-ի տղերքով գալու ենք ձեր տները:
Ժողովուրդ պատրաստվեք, քիչ մնաց, պահը մոտենում է: Հաշված շաբաթներ անց Առաջին հանրապետությունը վերածնվելու է եւ վերջ»:
Նշենք, որ ԱԺԲ-ից հայտնել են, որ այսօր առավոտից ԱԱԾ-ն, ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամների, աջակիցների, համակիրների բնակարաններում, Բևեռի գրասենյակներում: Մասնավորապես, խուզարկվել են Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի, Կարո Եղնուկյանի, Աշոտ Պետրոսյանի, Վահագն Ավագյանի, Վահե Գասպարյանի, Արա Պապյանի, բնակարաններում: Մարզերում եւս խուզարկում են ԱԺԲ-ի աջակիցների տներն եւ գրասենյակները:
Հիշեցնենք, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վրա հարձակումից հետո հարուցված վարույթի շրջանակում ՔԿ-ն հայտարարեց՝ դատարանների թույլտվությամբ և ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության օժանդակությամբ ոստիկանության շենքի վրա հարձակում կատարած անձանց և նրանց հետ առնչություն ունեցող մի շարք այլ անձանց բնակության վայրերում, ինչպես նաև որպես «Ազգային ժողովրդավարական բևեռ» կազմակերպության գրասենյակ ծառայող տարածքում կատարվել են երկու տասնյակից ավել խուզարկություններ։
Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր և առարկաներ, այդ թվում զենք, զինամթերք, պլաններ, սխեմաներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ և այլն:
Մասնավորապես նշված կազմակերպության գրասենյակ հանդիսացող տարածքից հայտնաբերվել են 2 մարտական նռնակ և քննության համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ փաստաթղթեր ու առարկաներ։