Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ կլինի, եթե Դոնալդ Թրամփը կրկին դառնա ԱՄՆ նախագահ և դադարեցնի աջակցությունը Ուկրաինային, հայտարարել է, որ մինչև ԱՄՆ նախագահի ընտրությունները, որոնք տեղի կունենան նոյեմբերին, «դեռ պետք է ողջ մնալ», իսկ Կոնգրեսի օգնությունն անհրաժեշտ է անհապաղ։
«Կցանկանայի, որ հիմա Կոնգրեսը չդադարեցնի իր օգնությունը և քվեարկի։ Այսինքն, մինչև ընտրությունները Միացյալ Նահանգներում դեռ պետք է ողջ մնալ։
Իսկ մենք ապրում ենք ամեն օրով:
Ամեն օր տղաները պաշտպանում և կորցնում են մարդկանց: Ուստի, անկեղծ ասած, մինչև նոյեմբեր պետք է ողջ մնալ։ Եվ պետք է ոչ միայն դիմանալ, այլև լինել ավելի ամուր և կուռ, քան Ռուսաստանը։ Որովհետեւ մենք բոլորս հավատում ենք մեր պետության հաղթանակին։ Մենք այլընտրանք չունենք», – ընդգծել է Զելենսկին։