Առաջարկում եմ Ռուսաստանին պարտավորությունները կատարել ի հեճուկս Հայաստանի իշխանության, այսպես ասած՝ Հայաստանի իշխանության «ինադու». Բադալյան
Advertisement 1000 x 90

Առաջարկում եմ Ռուսաստանին պարտավորությունները կատարել ի հեճուկս Հայաստանի իշխանության, այսպես ասած՝ Հայաստանի իշխանության «ինադու». Բադալյան

Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը հայտարարել է, որ Ռուսաստանը կկատարի Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները, եթե Հայաստանը ենթարկվի հարձակման, բայց նաեւ հարցնում.

«Ի՞նչ նպատակ է հետապնդվում նման, մեղմ ասած՝ Ռուսաստանի հասցեին ոչ բարեկամական հայտարարություններով, որոնց մասին մենք հենց նոր խոսեցինք։

Պետք է, որպեսզի Ռուսաստանը կատարի՞ իր պարտավորությունները, թե՞ պետք է ստեղծել իրավիճակ, որպեսզի նա չկատարի այդ պարտավորությունները, որովհետեւ դա կծառայի որոշակի տրամաբանության»:

Առաջարկում եմ Ռուսաստանին պարտավորությունները կատարել ի հեճուկս Հայաստանի իշխանության, այսպես ասած՝ Հայաստանի իշխանության «ինադու»: 😁 Այլապես տպավորություն է, որ Երեւանից հնչող հայտարարություններն այն են, ինչ նաեւ Մոսկվային են պետք 😐»։