Անցած ամիսներին և Գազայի պատերազմի սկզբում սիոնիստների կողմից Գազայում պաղեստինցի խաղաղ բնակիչների ձերբակալության նկարների հրապարակումը մեծ անդրադարձ ունեցավ համաշխարհային լրատվամիջոցներում։ Քաղաքացիական գերիներին մերկացնելը և նրանց աչքերը կապելը հիշեցնում էին Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ-ի գործողությունները: Այս մասին գրում է parstoday.ir-ը։
Թաքֆիրիները նաև այս երկու երկրներում բազմաթիվ խաղաղ բնակիչների նվաստացնելու և վախեցնելու նպատակով նրանց աչքերը կապում և նստեցնում էին գետնի վրա։
Իսրայելի ռեժիմն ու ԻԼԻՊ-ը շատ ընդհանրություններ ունեն։
Սիոնիստների ու իլիպականների միջև ընդհանրություններից են՝ քաղաքացիների սպանությունը, երեխաների սպանությունը,հիվանդանոցների , օգնության կենտրոնների ու մեքենաների վրա հարձակումը, արգելված զենքերի օգտագործումը, մարդկանց ջրից զրկելը, կենսական ենթակառուցվածքների ոչնչացումը, ռասակայանությունը, հարկադիր միգրացիան և միջազգային օրենքների ու կոնվենցիաների անտեսումը, գերիների հոգեկան ու ֆիզիկական խոշտանգումը,զինվորների և քաղաքացիական անձանց միջև տարբերակման բացակայությունը, ցեղասպանությունը, այլ ժողովուրդների տարածքների օկուպացումը, մշակութային ինքնության ներառյալ մզկիթների ու եկեղեցիների ոչնչացումը և այլն։