Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Մարգարիտա Սիմոնյանին մեղադրանքներ է առաջադրել
Advertisement 1000 x 90

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Մարգարիտա Սիմոնյանին մեղադրանքներ է առաջադրել

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ռուսական RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին հեռակա կարգով չորս հոդվածով նոր մեղադրանքներ է առաջադրել, հայտնում է kommersant.ru-ն։

Մեդիա մենեջերը մեղադրվում է ցեղասպանության կոչերի, Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության, զինված հակամարտություն խթանելու, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունն արդարացնելու և դրա մասնակիցներին հերոսացնելու համար։

Ուկրաինայի անվտանգության ծառայության Telegram ալիքում ասվում է, որ Մարգարիտա Սիմոնյանը 2023 թվականի դեկտեմբերին «հրապարակայնորեն ուկրաինացի երեխաների զանգվածային սպանության կոչ է արել», «բազմիցս քարոզչություն է իրականացրել Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքի վրա հրթիռային և ռմբակոծությունների շարունակման համար»։

Բացի այդ, նշվում է, որ Սիմոնյանը Telegram-ով և ռուսական հեռուստաալիքներով «պարբերաբար տարածում է Կրեմլի քարոզչական պատմությունները»:



Նման նյութեր