Նամակի բովանդակությանը ծանոթ չեմ, բայց այն, որ խնդիրներ առաջանալու են նշել է նաև վարչապետ Փաշինյանը բնակիչների հետ հանդիպմանը, բայց մենք գտնում ենք, որ դա պետք է անենք։
Այս մասին լրագրողների հետ զրույցում, խոսելով Ոսկեպար համայնքի բնակիչների՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված ուղերձում տեղ գտած մտահոգությունների մասին, հայտարարել է ՔՊ պատգամավոր Վահե Ղալումյանը։
«Տավուշից ոչ մի մարդ ոչ մի բնակավայր չի հանձնելու: Դրանք Տավուշի մարզի բնակավայրեր չեն: Տավուշի մարզը ունի չորս խոշորացված համայնք, ոչ մի խոշորացված համայնքից չեք խոսում»։
Հարցին, թե ո՞ր քարտեզներով է մերը, Ղալումյանը պատասխանեց՝ ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն՝ Տավուշի մարզն ունի 4 խոշորացված համայնք, որոնց բնակավայրերի շարքում այդ բնակավայրերը չկան, հետևաբար դրանք Հայաստանինը չեն:
«Պիտի տանք այդ գյուղերը, օրենքի ոչ մի հիմնավորում որ չունենք չզիջե՞նք, որ մերը չեն, չզիջե՞նք: Տարածքային բաժանումներն անօրինական որակելու իրավունք ես չունեմ։
Տարածքները չեն զիջվում ինչ-որ մեկի ախորժակը զսպելու համար, խնդիրը ՀՀ սահմանը գծելն է: Սա սահմանազատման և սահմանազատման պրոցեսի մի մասն է: Մի քանի հատվածում ճանապարհը պետք է փոխվի»,- նշեց Ղալումյանը։