Ապրիլի 3-ի դրությամբ 30 հոգի պատրաստակամություն է հայտնել աջակցել նախաձեռնությանը, գնել 1 մլն դրամ արժողությամբ տոմսերը․ այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց «Իմ քայլը» հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Դավիթ Մկրտչյանը։
Մկրտչյանը նաև հիշեցրեց, որ ընթրիքի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 10-ը, որից հետո Հիմնադրամը կամփոփի արդյունքները:
Հարցին՝ արդյոք բացի սկսնակ կին գործարարներից հրավիրվել են ավելի փորձառու գործարարներ, նա արձագանքեց, որ նախաձեռնությունը բաց է բոլոր կին գործարարների համար, ովքեր կցանական աջակցել սկսնակ կին գործարարներին՝ մասնակցելով ընթրիքին:
«Բարեգործական ընթրիքին մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել 1 մլն դրամ արժողոթյամբ տոմսեր, իսկ ցուցահանդես-վաճառքին մասնակցությունն անվճար է: Երկու դեպքում էլ անհրաժեշտ է կապ հաստատել հիմնադրամի հետ՝ զանգահարելով 044 444 761 հեռախոսահամարով կամ նամակ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին»,- տեղեկացրեց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Իմ քայլը» հիմնադրամը հաղորդագրություն էր տարածել, որ նախաձեռնում է բարեգործական ընթրիք՝ «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» խորագրով։ Ընթրիքին մասնակցելու համար անհրաժեշտ է գնել տոմս, որի արժեքը 1 մլն դրամ է։