Հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեկ միլիոն դրամանոց ընթրիքի մենյու.
– նախուտեստ` եվրոպական դիվանագիտական կոշիկներ (օգտագործման ձևը` լիզելով)
– հիմնական ուտեստ` հայկական ասֆալտ` մատուցվում է տաք վիճակում
– դեսերտ` Երևանյան բորդուր` պաղպաղակով (օգտագործման ձևը` լիզելով)
– հիմնական խմիչք` հայկական արյուն։
Գեղարվեստական մասում կներկայացվի ախուրյանցի Անոյի «Նիգոլ, Նիգոլ» ստեղծագործությունը և Ոստիկանության մշակութային կենտրոնի «Պատեպատ» համույթի կատարումները»։
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ի դրությամբ 30 հոգի պատրաստակամություն է հայտնել մասնակցել Աննա Հակոբյանի նախաձեռնած ընթրիքին, տոմսի արժեքը 1 մլն դրամ է: