
Օգտատերերի մի մասը բախվել է WhatsApp մեսինջերի անսարքությանը: Մուտք գործել փորձողները մեսինջերին հաղորդագրություն են ստացել միացման խափանումների մասին:
Downdetector-ի տվյալներով՝ WhatsApp-ի խափանումը ազդել է ամբողջ աշխարհի օգտատերերի վրա: Խնդիրներ են նկատվում նաև Meta-ի այլ սոցիալական ցանցերի՝ Facebook-ի և Instagram-ի աշխատանքում։