Պատերազմով չվախեցնեք, Կիրանցը հերոս գյուղ է, ադրբեջանցին չպետք է այստեղ մտնի. Մհեր Սիմոնյան. alphanews (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Պատերազմով չվախեցնեք, Կիրանցը հերոս գյուղ է, ադրբեջանցին չպետք է այստեղ մտնի. Մհեր Սիմոնյան. alphanews

alphanews.am-ը գրում է. Տավուշի մարզի Կիրանց գյուղի հարեւանությամբ է գտնվում Ադրբեջանի պահանջած 4 գյուղերից մեկը, այսպես կոչված՝ Խեյրիմլին: Եթե այս գյուղն անցի ադրբեջանական վերահսկողության տակ, ապա Կիրանցը հայտնվելու է հակառակորդի ուղիղ նշանառության տակ:

Գյուղ մտնող առաջին տունը Մհեր Սիմոնյանինն է: Նա մտավախություն ունի, որ եթե այդ տարածքը հանձնվի Ադրբեջանին, ապա իր տնից 50 մետր հեռավորության վրա գտնվող ճանապարհի վրա հակառակորդը անցակետ է դնելու: Իջեւանի կողմից գյուղ մտնում են հենց այդ ճանապարհով:

«Էդ մոստով անցնել չենք կարողանալու: Օրինակ՝ դեպի Իջեւան գնալու համար պետք է անտառի միջով անցնենք, որը գրունտավոյ ճանապարհ է: Ոնց եղել է էդ սահմանը, նենց էլ պետք է մնա, ոչ մեկը թող մեր հարցերը չլուծի: Մենք 800 հա հող ունենք, որը օկուպացված է ադրբեջանցիների կողմից: Թող վերադարձնեն, մենք էլ սա իրենց տանք: Եթե չէ, ուրեմն ոնց կա, թող էդպես էլ մնա: Էլ մուտիլովկա չանեն, թե պատերազմ է լինելու: Պատերազմով չվախեցնեք, էս գյուղը հերոս գյուղ է: Ստեղ ադրբեջանցի չպետք է մտնի»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Կիրանցի բնակիչը:

Կիրանցում վարչապետ Փաշինյանի այցից հետո, իհարկե, անորոշություն է, մարդիկ ուշի ուշով հետեւում են լուրերին, այդուհանդերձ, այստեղ մարդիկ զբաղված են իրենց առօրյա հոգսերով: Շատերն են խուսափում տեսախցիկներից, դրանից այն կողմ վստահեցնում՝ իրենց հողերը հայկական պահելու համար պատրաստ են կռվել:

90-ականների կռվում Զեմֆիրա տատը կորցրել է իր երկու տղաներին: Հիմա 83-ամյա տատն ասում է.

«Էդ գյուղը՝ Խեյրիմլին, մենք չենք տալու: Արյան գնով պահած գյուղ է, լավ հերոս տղերք են զոհվել ու էդքանից հետո ուզում են գյուղեը վերցնեն, ինչի՞ վերցնեն, ես երկու զոհ եմ տվել էդ գյուղի կռվում, չենք տալու»:

 



Նման նյութեր