«Դա կլինի արկածախնդրություն». Սերժ Սարգսյան
Advertisement 1000 x 90

«Դա կլինի արկածախնդրություն». Սերժ Սարգսյան

«Դա կլինի արկածախնդրություն». հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով ոսկեպարցիների հայտարարություններին, թե իրենց եթե զենք տան, կպայքարեն։

«Հիմա 90-ականների սկիզբը չէ, որպեսզի որսորդական հրացաններով փորձեն ինքնապաշտպանություն կազմակերպել։ Չի կարելի նման բան անել»,- ասել է նա։ Հարցին՝ իսկ ինչ պետք է անել, ասել է. «Բողոքեն սեփական իշխանությունների դեմ և չսադրեն ադրբեջանցիներին, որպեսզի նրանք ինչ-որ բան սկսեն»։

Ըստ նրա, ոչ թե պետք է հրացան վերցնել ու փորձել սահմանը պահել, այլ պետք է հավաքվել, գալ, իշխանությանը պարտադրել, որ փոխեն որոշումը։

Տավուշին սահմանակից 4 բնակավայրերի պատկանելության հարցի մասին էլ նա պատասխանել է. «Երբ խոսում ենք որևէ գյուղի տարածքի մասին, պետք է նկատի ունենալ, թե որ քարտեզով եք ասում»։

Ըստ նրա՝ «շատ մեծ խնդիրներ են լինելու»․ «Կարծում եմ, որ նույնիսկ մինչև այդ որոշումն ընդունելը նրանք չգիտեին, թե ինչ է այնտեղ տեղի ունենալու, թե ինչպես են այս փուլում հայերն ու ադրբեջանցիները կողք-կողքի խաղաղ ապրելու, թե ինչից ելնելով նրանք մեր հանրապետություն մտնող գազատարը պետք է անվնաս թողնեն»։



Նման նյութեր