Հայ էստրադային երգիչ, սիրված հանդիսավար Սամվել Գրիգորյանի ընտանիքում այսօր երջանիկ իրադարձություն ։ Պատերազմի պատճառով, իսկ հետո Արցախի հայաթափման ծանր օրերին երեք անգամ հետաձգված միակ որդու` Նարեկի պսակադրությունը այսօր վերջապես կայացավ Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցում։
Իսկ այս պահին Դվին ռեստորանային համալիրում հարսանեկան շքեղ արարողությունն է` նորաստեղծ ընտանիքի հարազատների, հայկական շոուբիզնեսի հայտնի կատարողների շասնակցությամբ։ Հարսանիքին ներկա է նաև գեներալ Հայկազ Բաղմանյանը, բժիշկներ, բիզնեսոլորտի և քաղաքական դաշտից նախկին պաշտոնյաներ։ Ի դեպ, նորապսակները` Նարեկ Գրիգորյանն ու Օլյա Օխանյանը, իրենց պսակադրության նվերներ- գումարները բարեգործական նպատակով հայտարարել են ու փոխանցել են տարահանված արցախցի ընտանիքներին ` որպես օգնություն։