«Ի՞նչ եք ընկել հետևիցս: Սատանե՛ք, հեռու մնացեք, էլի». Վարդան Ղուկասյան
Advertisement 1000 x 90

«Ի՞նչ եք ընկել հետևիցս: Սատանե՛ք, հեռու մնացեք, էլի». Վարդան Ղուկասյան

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործի դատաքննությանը։

Հարցին՝ ճի՞շտ ենք հասկանում, որ համայնքային օտարման ոչ ենթակա հողը ձեզնով եք արել՝ լավագույն նպատակներից ելնելով, Ղուկասյանը պատասխանեց. «Փլված քաղաքի մասին է խոսքը, հասկացե՛ք: Դուք էդպես հեշտ ու հանգիստ եկել, կանգնել, խոսում եք: Էդ ամեն ինչը կյանքի գնով եմ կառուցել: Կյանքս եմ դրել, արյունս է թափված էդ հողերի ու ամեն ինչի մեջ:

Ի՞նչ վատ բան եմ արել, ո՞ւմ տունն եմ քանդել, ումի՞ց եմ կաշառք վերցրել, ո՞ւմ ունեցվածքն եմ խլել, բացի ժողովրդին լավություն ու բարություն անելուց: Հիմա որ քաղաք եք մտնում, բերաններդ բաց է մնում՝ էս տղու շնորհիվ է․ ի՞նչ եք ընկել հետևիցս: Սատանե՛ք, հեռու մնացեք, էլի: Ի՞նչ կուզեք մեզնից․ էս տեսակը դուրներդ չի՞ գալիս։ Աստծու ստեղծածն է, չեք կարա դրա դեմը, որովհետև մեր տերն Աստված է»:

Վարդան Ղուկասյանը նաև ասել է, որ Գյումրիում ինչ կառուցվել է, իր շնորհիվ է կառուցվել․ «Փոխանակ մի բան էլ ինձ մեդալներով պարգևատրեք, բերել, կանգնեցրել եք այստեղ։ Էդ ինչքա՞ն գործ էր։ Էդ գործից ես ուղղակի ձանձրացա։ Էլ ուրիշ բան էլ չկա՞ ընդեղ։ Շները իրար բռնաբարում են, էդ գործն էլ բերեն, վրեքս կապեք»։



Նման նյութեր