«Մահացավ Սեդա Դևեջյանը, հայ հնագիտության երախտավոր հետազոտողն ու նվիրյալը»,- գույժը հայտնել է ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, հնագետ, պատմաբան Պավել Ավետիսյանը։
Նա մահացել է ապրիլի 2-ին։
Նրա խոսքով, Լոռի Բերդ դամբարանադաշտի կեսդարյա պեղումներով Սեդա Դևեջյանը հարստացրեց ու թարմացրեց Հայաստանի հնագույն անցյալի ուսումնասիրության աղբյուրագիտական հենքը։
«Միակ հուշարձանն է Հայաստանում, որտեղ արձանագրվել են ավելի քան 1500 տարիների ընթացքում կատարված «արքայական թաղումներ»։ 1500 տարիների ընթացքում, սենդե-սերունդ հայոց պետականության ու պատմության մասին վկայող նյութերի գիտական, ճանաչողական, գեղագիտական արժեքն անչափելի է։
Հայ հնագետներից ոչ մեկը՝ 19-րդ դարից մինչ այսօր նման առաջնակարգ, հայոց էլիտար մշակույթը ներկայացնող սկզբնաղբյուրներ լույս աշխարհ չի բերել։
Անչափելի են նրա դաշտային հետազոտությունների արդյունքներն ու կատարած գործը։ Դեռ քանի սերունդ պետք է քրտնաջան աշխատի, Սեդայի պեղածով Հին Աշխարհը մեզ հասու դարձնելու համար։ Խոնհարվում եմ խնկարկելի հիշատակիդ առաջ։ Մորիցս հետո միակն էիր, որի ձեռքը համբուրելիս երանության զգացում եմ ապրել»,-նշել է Ավետիսյանը։