Աշխատանքի չնորմավորված ժամանակացույցը կարող է վնասել ձեր առողջությանը, նշվել է նոր հետազոտությունում, որը նվիրված է երիտասարդ տարիքում աշխատանքի բնույթի եւ հետագայում առողջական վիճակի միջեւ փոխադարձ կապին, գրել է VOA-ն։
Ամերիկյան PLOS ONE գիտական ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները պարզել են, որ այն մարդկանց մոտ, որոնց աշխատանքի ժամանակացույցն աչքի է ընկնում անկայունությամբ, ավելի հաճախ են նկատվում քնի անբավարարություն եւ դրա ավելի ցածր որակ, օրգանիզմի ֆիզիկական եւ հոգեկան ֆունկցիաների դանդաղում, ինչպես նաեւ 50-ից հետո դեպրեսիայի առաջացման ավելի բարձր հավանականություն։
Գիտնականներն այն մարդկանց, որոնք չեն կարող իրենց թույլ տալ խուսափել չնորմավորված աշխատանքային ժամանակացույցից, խորհուրդ են տալիս փորձել հետեւել առողջ սննդակարգի, ֆիզիկապես ակտիվ լինել, ինչպես նաեւ ավելի հաճախ ժամանակ անցկացնել ընկերների եւ ընտանիքի հետ։