«Արևմուտքի տվածը կազմում է Ռուսաստանից եկածի 1 տոկոսը». Բագրատյան
Advertisement 1000 x 90

«Արևմուտքի տվածը կազմում է Ռուսաստանից եկածի 1 տոկոսը». Բագրատյան

Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ մեծ ուրախությամբ իմացա, որ Բրյուսելում Փաշինյանը հաջողություն է ունեցել։

Միայն 2024-ին մենք ԵՄ-ից կստանանք 67.5 մլն եվրո (270-ը բաժանած 4-ի), ԱՄՆ-ից ևս 65 մլն դոլար և 7 մլն դոլար արցախահայությանը։ Այսինքն՝ ընդամենը 140 մլն դոլար։

Լավ է, կարող է սա էլ չլիներ։ Շնորհակալություն։

Բայց ռուսներին ինչի՞ եք կպնում։ 2024-ին Ռուսաստանից դրամական ներհոսքը կկազմի 14 մլրդ դոլար (5 մլրդ դոլարի տրանսֆերտ, 8մլրդ դոլարի արտահանում և 1 մլրդ դոլարի վառելիքի սուբսիդիա)։

Արևմուտքի տվածը կազմում է Ռուսաստանից եկածի 1 տոկոսը»։



Նման նյութեր